Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 112 նոր դեպք, մահացել է 18 մարդ
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 112 նոր դեպք, մահացել է 18 մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 112 նոր դեպք, ապաքինվել է 863 վարակակիր, մահացել` 18 մարդ:

Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 482 578 դեպք, որտեղից ապաքինվել է 479 675 պացիենտ: