Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 102 նոր դեպք, մահացել` 15 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 102 նոր դեպք, ապաքինվել է 863 վարակակիր, մահացել` 15 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 505 554 դեպք, որտեղից ապաքինվել է 479 675 պացիենտ: