Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 042 նոր դեպք, մահացել` 29 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 042 նոր դեպք, ապաքինվել է 3 224 վարակակիր, մահացել` 29 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 470 985 դեպք, որտեղից ապաքինվել է 430 717 պացիենտ: