Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 199 նոր դեպք, ապաքինվել է 74 վարակակիր
Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 199 նոր դեպք, ապաքինվել է 74 վարակակիր, մահացել` 2 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Բացի այդ, անցկացվել է 9 093 թեստ:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 337 801 դեպք, որտեղից ապաքինվել է 331 020 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 990-ի: