Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 191 նոր դեպք: Ադրբեջանի մամուլը վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը գրում է, որ վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսից մահացել է մեկ մարդ, ապաքինվել՝ 154-ը:
Համավարակի մեկնարկից հետո, Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 41 304 մարդու մոտ, նրանցից ապաքինվել է 39012-ը, մահացել՝ 603-ը:
Այս պահի դրությամբ Ադրբեջանում կա կորոնավիրուսի 1689 ակտիվ դեպք: Վերջին մեկ օրում Ադրբեջանում թեստավորվել է 6280 մարդ: