Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 176 նոր դեպք, ապաքինվել է 475 վարակակիր
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 176 նոր դեպք, ապաքինվել է 475 վարակակիր

Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 176 նոր դեպք, ապաքինվել է 475 վարակակիր, մահացել` 8 մարդ:

Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:

Բացի այդ, հունիսի մեկի տվյալներով, երկրում ակտիվ դեպքերի թիվը կազմում է 4 171:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 334 132 դեպք, որտեղից ապաքինվել է 325 040 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 921-ի:

Բացի այդ, պատվաստման մեկնարկից, երկրի մասշտաբով պատվաստվել է 2 312 715 քաղաքացի: