Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, ապաքինվել է 62 վարակակիր
Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, ապաքինվել է 62 վարակակիր, մահացել` 2 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 336 962 դեպք, որտեղից ապաքինվել է 330 668 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 982-ի:
Բացի այդ, պատվաստման մեկնարկից հետո պատվաստվել է 3 597 108 քաղաքացի: