Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 156 նոր դեպք, ապաքինվել է 378 վարակակիր, մահացել` 5 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Բացի այդ, վերջին 24 ժամում երկրում թեստավորվել է 8 834 մարդ:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 334 288 դեպք, որտեղից ապաքինվել է 325 418 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 926-ի:
Բացի այդ, հունիսի մեկի տվյալներով, երկրում ակտիվ դեպքերի թիվը կազմում է 3 944: