Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 156 նոր դեպք, ապաքինվել է 424 պացիենտ, մահացել` 7 մարդ: Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Մայիսի 24-ի տվյալներով, Ադրբեջանում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 6 611:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 332 610 դեպք, որտեղից ապաքինվել է 321 132 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 867-ի:
Ընդհանուր, համավարակի մեկնարկից մինչ օրս երկրի մասշտաբով պատվաստվել է 1 924 084 քաղաքացի: