Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 136 նոր դեպք
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 136 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 136 նոր դեպք, ապաքինվել է 57 վարակակիր, մահացել` 2 մարդ:

Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 337 098 դեպք, որտեղից ապաքինվել է 330 725 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 984-ի:

Բացի այդ, պատվաստման մեկնարկից հետո պատվաստվել է 4 069 218 քաղաքացի: