Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 133 նոր դեպք, ապաքինվել է 71 վարակակիր, մահացել` մեկ մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 337 456 դեպք, որտեղից ապաքինվել է 330 873 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 988-ի:
Բացի այդ, պատվաստման մեկնարկից հետո պատվաստվել է 4 159 298 քաղաքացի: