Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 997 նոր դեպք, մահացել` 31 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 997 նոր դեպք, ապաքինվել է 2 319 վարակակիր, մահացել` 31 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 582 504 դեպք, որտեղից ապաքինվել է 547 354 պացիենտ: