Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 783 նոր դեպք, մահացել` 32 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 783 նոր դեպք, ապաքինվել է 3 680 վարակակիր, մահացել` 32մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 467 173 դեպք, որտեղից ապաքինվել է 423 705 պացիենտ: