Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 770 նոր դեպք, մահացել` 24 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 770 նոր դեպք, ապաքինվել է 3 788 վարակակիր, մահացել` 24 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 468 943 դեպք, որտեղից ապաքինվել է 427 493 պացիենտ: