Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 763 նոր դեպք, ապաքինվել է 2 401 վարակակիր, մահացել` 20 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 570 322 դեպք, որտեղից ապաքինվել է 533 175 պացիենտ: