Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 704 նոր դեպք, մահացել է 36 պացիենտ
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 704 նոր դեպք, մահացել է 36 պացիենտ:
Բացի այդ, երկրում վերջին մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 4 359 պացիետ: Տվյալները տարածում է երկրի նախարարների կաբինետին կից գործող օպերատիվ շտաբը:
Համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում հաստատված է կորոնավիրուսի 211 764 դեպք, այդ թվում, ապաքինվել է 160 245 պացիենտ, մահացել՝ 2 416 վարակակիր:
Այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 49 103: