Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 676 նոր դեպք
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 676 նոր դեպք

Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 676 նոր դեպք, ապաքինվել է 2 168 պացիենտ, մահացել՝ 35 մարդ: Տվյալները տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով երկրի նախարարների գրասենյակին կից գործող օպերատիվ շտաբը:

Բացի այդ, վերջին 24 ժամում անցկացվել է 13 070 թեստ:

Երկրում համավարակի մեկնարկից մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսի 311 465 դեպք, այդ թվում մահացել է 4 342 մարդ:

Այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 30 189: