Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 392 նոր դեպք, ապաքինվել է 2 274 պացիենտ
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 392 նոր դեպք, ապաքինվել է 2 274 պացիենտ

Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 392 նոր դեպք, ապաքինվել է 2 274 պացիենտ, մահացել՝ 29 մարդ:

Տվյալները տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով երկրի նախարարների գրասենյակին կից գործող օպերատիվ շտաբը:

Բացի այդ, վերջին 24 ժամում անցկացվել է 11 756 թեստ:

Երկրում համավարակի մեկնարկից մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսի 317 913 դեպք, այդ թվում մահացել է 4 490 մարդ:

Այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 26 125: