Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 289 նոր դեպք, ապաքինվել է 409 վարակակիր, մահացել` 5 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Օգոստոսի 7-ին, երկրում ակտիվ դեպքերի թիվը կազմում է 10 822:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 350 605 դեպք, որտեղից ապաքինվել է 334 667 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 5 056-ի: