Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 196 նոր դեպք, ապաքինվել է 2 162 պացիենտ, մահացել՝ 27 մարդ:
Տվյալները տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով երկրի նախարարների գրասենյակին կից գործող օպերատիվ շտաբը:
Երկրում համավարակի մեկնարկից մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսի 319 109 դեպք, այդ թվում մահացել է 4 517 մարդ: Այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 25 132: