Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 128 նոր դեպք, մահացել` 21 մարդ
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 128 նոր դեպք, մահացել` 21 մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 128 նոր դեպք, ապաքինվել է 2 590 վարակակիր, մահացել` 21 մարդ:

Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 478 715 դեպք, որտեղից ապաքինվել է 446 643 պացիենտ, մահացել՝ 6 415 մարդ: