Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 017 նոր դեպք, մահացել` 16 մարդ
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 017 նոր դեպք, մահացել` 16 մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 017 նոր դեպք, ապաքինվել է 1 119 վարակակիր, մահացել` 16 մարդ:

Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 491 147 դեպք, որտեղից ապաքինվել է 471 980 պացիենտ: