Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 013 նոր դեպք, ապաքինվել է 1 244 վարակակիր, մահացել` 14 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 489 226 դեպք, որտեղից ապաքինվել է 469 665 պացիենտ, մահացել՝ 6 625 մարդ: