Ադրբեջանում Աֆղան Մուխթարլըի գործով հարցաքննելու են սահմանապահներին
Ադրբեջանում այսօր կայանալու է Աֆղան Մուխթարլըի դատավարությունը, որին նախատեսվում է հարցաքննել վկաներին: Պաշտպանության կողմը պահանջում է հարցաքննել այն սահմանապահներին, որոնք հայտարարել են, որ Մուխթարլըն սահմանը հատել է անօրեն կերպով:
«Էական քննարկման երկրորդ դատավարությունն է: Այսօր սկսվում է վկաների հարցաքննությունը, այդ թվում պետք է լինեն նաև սահմանապահները, որոնց ցուցմունքը գործին է կցված: Մուխթարլըի դեմ հորինված մեղադրանքներ են, լրագրողը գտնվում է գերության մեջ և հետապնդվում է աբսուրդ մեղադրանքներով: Ադրբեջանում առկա իրավիճակը հաշվի առնելով սպասվում է, որ այն պատվերը, որը կա, կիրականացվի մինչև վերջ»,- հայտարարում է Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում Մուխթարլըի փաստաբան Արչիլ Չոփիկաշվիլին:
Բելաքանիի շրջանային դատարանում գործընթացին, ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությանբ, ներկա են գտնվելու նաև Ամերիկայի միացյալ նահանգների դեսպանության ներկայացուցիչները, որոնք ներկա էին նաև դատավարության նախորդ նիստին: