Ադրբեջանում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են նաև Վրաստանում
Երկրի մասին գիտությունների ինստիտուտի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում։
Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը եղել է Վրաստանի պետական սահմանից երեք կիլոմետր հեռավորության վրա։
Երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 12:36-ին։ Ցնցումները զգացվել են նաև Վրաստանում։