Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում, ըստ Ադրբեջանի ՊՆ հայտարարության՝ զորավարժություններին մասնակցում է մոտ 3000 զինվոր։
Հայտարարության մեջ նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Բաքվում, Նախիջևանում և Ադրբեջանի կողմից ազատագրված տարածքներում։
Ըստ ադրբեջանական կողմի՝ համատեղ մարտավարական զորավարժությունները նվիրված են Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։