Ադրբեջանից, Վրաստանի տարածքով, Եվրոպա գնացող գազատարի բացվելու է հունիսի 12-ին
Թուրքիան և Ադրբեջանը հունիսի 12-ին բացելու են Ռուսաստանը շրջանցող, Եվրոպա ընթացող գազատարը, որը անցնում է Վրաստանի տարածքով:
Ինչպես տեղեկացնում է «Դոյչե վելեն», այս մասին հայտարարությունը արել է Թուրքիայի էներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության նախարար, Բերաթ Աիլբարակը:
Նախարարի խոսքերով, տրանսանատոլիական գազատարի բացման արարողությանը ներկա են գտնվելու Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները: Նրա հայտարարությամբ, գազատարով բնական գազի մատակարարումը սկսվելու է հունիսի 30-ին:
Մինչ այդ, Ադրբեջանի նավթի ընկերությունում հայտարարում էին, որ արարողությունը տեղի է ունենալու հունիսի 19-ին:
Տրանսանատոլիական գազատարի նախագծի վրա աշխատանքը սկսվել է 2015 թվականին: Գազատարով, «Շահդենիզ» հանքից տարեկան իրականացվելու է 16 միլիարդ խորանարդ մետր բնական գազի արտահանում: Այդ թվում 6 միլիարդ խորանարդ մետր Թուրքիա և 10 միլիարդ խորանարդ մետր Եվրոպա:
Ավելի ուշ ծրագրվում է մեծացնել գազատարով մատակարարվող գազի ծավալը:
Տրանսանատոլիական գազատարը անցնելու է Վրաստան-Թուրքիա սահմանից, Թուրքիայի արևմտյան սահմաններ և միանալու է տրանսադրիատիկ գազատարին, որը իրենից ներկայացնում է «Հարավի միջանցք»-ի մաս: Այս միջանցքով Ադրբեջանական գազը, Վրաստանի և Թուրքիայի տարածքով հասնելու է դեպի Եվրոպա: Միջանցքի շահագործումը ծրագրվում է իրականացնել 2020 թվականի համար:
Հեղինակ -
Edgar Barsegyan