Ադրբեջանի վարչապետը շնորհավորում է Գիորգի Գախարիային՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Ադրբեջանի վարչապետը շնորհավորում է Գիորգի Գախարիային՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը շնորհավորում է Գիորգի Գախարիային՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի կառավարությունը, Ալի Ասադովը շնորհավորական նամակ է հղել Գիորգի Գախարիային:

Նամակում Ադրբեջանի վարչապետը հույս է հայտնել, որ Գիորգի Գախարիայի վարչապետ նշանակումը կնպաստի երկրի առաջընթացին և էլ ավելի կամրապնդի նրա միջազգային դիրքերը, ինչպես նաև ադրբեջանա-վրացական ռազմավարական գործընկերության և բազմակողմ համագործակցության զարգացմանը՝ հիմնված երկու ժողովուրդների բարեկամության ավանդույթների վրա:

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հաջողություն է մաղթում Գիորգի Գախարիային իր հետագա գործունեության մեջ՝ ի շահ վրաց ժողովրդի: