Ադրբեջանի վարչապետը շնորհավորել է Իրակլի Ղարիբաշվիլիին վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և պաշտոնական այցով հրավիրել Բաքու
Ադրբեջանի վարչապետը շնորհավորել է Իրակլի Ղարիբաշվիլիին վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և պաշտոնական այցով հրավիրել Բաքու

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը շնորհավորել է Իրակլի Ղարիբաշվիլիին, Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Վրաստանի կառավարության վարչակազմի փոխանցմամբ, երկու երկրների վարչապետների միջև կայացել է հեռախոսազրույց: Ալի Ասադովը հաջող գործունեություն է մաղթել Վրաստանի կառավարության ղեկավարին և նրան պաշտոնական այցով հրավիրել Ադրբեջան: Կողմերը հույս են հայտնել, որ երկու երկրների պատմական-բարիդրացիական և բարեկամական հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն համագործակցության բոլոր ոլորտներում:

Իրակլի Ղարիբաշվիլիին  Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, շնորհավորել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: