Ադրբեջանի վարչապետը ցավակցել է Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Բաթումիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովը ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Բաթումիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
«Հարգելի պարոն վարչապետ, մենք խոր ցավով տեղեկացանք Բաթումիում բնակելի շենքի փլուզման մասին, որի արդյունքում զոհեր եղան: Մենք մեր խորին ցավակցություն ենք հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և հարազատներին, Վրաստանի բնակչությանը, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», – ասված է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ցավակցական հեռագրում:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: