Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն այցելել է Վրաստան
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն այցելել է Վրաստան

Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովն այցելել է Վրաստան։

Վրաստանի կառավարության տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Ադրբեջանի Հանրապետության վարչապետին դիմավորել են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն, Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևը և Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն։

Ալի Ասադովը պատվիրակության հետ Վրաստան է այցելել «Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումի» շրջանակներում։ Ֆորումը պաշտոնապես կբացվի վաղը։