Ադրբեջանի ՊՆ-ն հայկական բանակին մեղադրում է սահմանային հատվածում կրակ բացելու մեջ, Երևանը հերքում է տեղեկությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական բանակին մեղադրում է սահմանային հատվածում կրակ բացելու մեջ։ Ադրբեջանի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ։
Բաքվում հայտարարում են, որ հայկական բանակի ստորաբաժանումը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակել է ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ, որից հետո ադրբեջանական բանակի ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների։
Հայաստանի իշխանությունները հերքում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը և հայտարարում, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
«Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է Բաքվին ստեղծել հայ-ադրբեջանական համատեղ մեխանիզմ՝ հետաքննելու հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և/կամ դրանց մասին տեղեկությունները, որին Ադրբեջանը չի դեռ պատասխանել»,- նշված է Հայաստանի ՊՆ հայտարարության մեջ։