Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դեպքը տեղի է ունեցել Շիրվան քաղաքում։ Տեղի դատախազության տվյալներով՝ պայթյունի հետեւանքով երեք մարդ է տուժել։
Ներկա պահին տեղում աշխատում են իրավապահները և պարզում միջադեպի պատճառները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ խոցվել է արկը։
Շիրվանի դատախազությունից հայտնում են, որ դեպքի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ կհայտնեն ավելի ուշ։