Ադրբեջանի ՊՆ. Հայաստանում ԱՄՆ-ի զորավարժությունները, Ֆրանսիայից զենք ստանալը վկայում են Ադրբեջանի դեմ հերթական պատերազմի նախապատրաստման մասին
Ադրբեջանի ՊՆ. Հայաստանում ԱՄՆ-ի զորավարժությունները, Ֆրանսիայից զենք ստանալը վկայում են Ադրբեջանի դեմ հերթական պատերազմի նախապատրաստման մասին

«Հայաստանում ԱՄՆ-ի զորավարժությունները, Ֆրանսիայից զենք ստանալը և ԵՄ ռազմական օգնությունը խրախուսում են Հայաստանին սադրանքներ իրականացնել և մատնանշում է Ադրբեջանի դեմ հերթական պատերազմի նախապատրաստությունը»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։

Ըստ ԱՀ ՊՆ հայտարարության՝ Քարվաճառի ուղղությամբ ծանր զինատեսակներ կիրառելով և Թովուզի ուղղությամբ քվոդկոպտերներ կիրառելով՝ Հայաստանը սադրանքներ է իրականացրել։

«Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ զգուշացնում է, որ Հայաստանը և նրա կողմնակիցները պետք է ձեռնպահ մնան Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր հակամարտության գոտի ստեղծելուց։ Եթե ​​մեր երկրի դեմ այս սադրիչ գործողությունները չդադարեն, ԱՀ ԶՈւ-ն իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներով կձեռնարկի ինքնապաշտպանության համար անհրաժեշտ հակաքայլեր։ Հայտարարում ենք, որ տարածաշրջանում իրավիճակի լարման ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և նրա աջակիցները»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։