Ադրբեջանի ՊՆ - Ավարտվել է Ադրբեջանի տարածքից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
44-օրյա պատերազմից հետո ավարտվել է Ադրբեջանի տարածքից ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը,- այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ խաղաղապահ զորախմբի անձնակազմը, սպառազինությունն ու տեխնիկան ամբողջությամբ լքել են Ղարաբաղի տարածքը։
Ապրիլին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է ռուսական խաղաղապահ զորախումբը Ղարաբաղից դուրս բերելու որոշումը։
Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020 թվականի հրադադարի պայմանների համաձայն՝ տարածաշրջանում տեղակայված են եղել 1960 ռուս զինվորներ, ինչպես նաև հարյուրավոր զրահափոխադրիչներ և այլ զինտեխնիկա։ Ենթադրվում էր, որ խաղաղապահ մանդատը կտևեր առնվազն մինչև 2025 թվականի վերջը, թեև Ռուսաստանը որոշեց շուտափույթ դուրս բերել զորքերը տարածաշրջանից։