Ադրբեջանի պատվիրակությունը թիվ 16 Քրեակատարողական հիմնարկում ծանոթացել է ենթակառուցվածքներին և կենցաղային պայմաններին
Վրաստանում այցով գտնվող Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիքրաթ Մամադովը պատվիրակության անդամների հետ այցելել է ցածր ռիսկայնության և ազատման նախապատրաստման թիվ 16 հաստատություն։
Քրեակատարողական ծառայության տեղեկություններով՝ հյուրերը մանրամասն ծանոթացել են հիմնարկի ենթակառուցվածքին, վերասոցիալականացում-վերականգնման նպատակով ներդրված ծրագրերին։ Նրանք եղան հաստատության տարածքում գտնվող ուսումնական սրահներում, այդ թվում՝ ուսումնական տարածքում, մարզադահլիճում, գրադարանում, հացի փուռում։
«Պատվիրակության անդամներն այցելել են նաև հիմնարկի տարածքում գտնվող դերձակության, փայտի և կաշվի արտադրամասեր, որտեղ աշխատանքի են ընդունվում դատապարտյալները։
Ադրբեջանի արդարադատության նախարարն անձամբ է զրուցել դատապարտյալների, այդ թվում՝ հիմնարկում գտնվող ադրբեջանցի բանտարկյալի հետ։
Ադրբեջանական պատվիրակության անդամների հետ թիվ 16 քրեակատարողական հիմնարկում գտնվել է հատուկ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Գիորգի Գիորգիձեն, վարչության ներկայացուցիչները»,- հայտնել են քրեակատարողական ծառայությունից։