Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Լեռնային Ղարաբաղում մի քանի բարձունքների գրավման մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Լեռնային Ղարաբաղի մի քանի բարձունքների վերահսկողությունը վերցնելու մասին։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ «Հաշվեհարդար» գործողության շրջանակում Ադրբեջանի զինված ուժերը գրավել են «Գիրգիզի և Սարիբաբա բարձունքները և այլ կարևոր գերիշխող բարձունքներ Փոքր Կովկասի լեռնաշղթայի երկայնքով»։
Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ գործողության շրջանակներում ոչնչացվել են հայկական զինված ստորաբաժանումների մի քանի դիրքեր, ավիահարված է հասցվել Յուխարի Օրաթաղ բնակավայրի զորամասին, ինչի հետևանքով ոչնչացվել և վիրավորվել է կենդանի ուժ, ինչպես նաեւ մի քանի հաուբիցներ, մարտական մեքենաներ եւ մեծ քանակությամբ զինամթերք։