Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «հայկական անօրինական կազմավորումները ռադիոհաճախականության խանգարումներ են իրականացրել Թբիլիսի-Բաքու չվերթում»
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «հայկական անօրինական կազմավորումները ռադիոհաճախականության խանգարումներ են իրականացրել Թբիլիսի-Բաքու չվերթում»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի անօրինական կազմավորումները ռադիոհաճախականության խանգարումներ են իրականացրել Թբիլիսի-Բաքու չվերթում։ Այս մասին տեղեկություն է տարածում ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը։

Մասնավորապես, ըստ ադրբեջանական կողմի, «Հայկական անօրինական կազմավորումները Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, կրկին ռադիոհաճախականության խանգարումներ են կիրառել օտարերկրյա ավիաընկերությունների մարդատար ինքնաթիռների GPS նավիգացիոն համակարգերի նկատմամբ, որոնք թռչում էին Ադրբեջանի օդային տարածքով»։

«Ռադիոհաճախականության խանգարման հետեւանքով սեպտեմբերի 18-ին, ժամը 20:28-ից 20:34-ը խափանում է տեղի ունեցել Թբիլիսի-Բաքու չվերթի «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի E-190 ուղեւորատար ինքնաթիռի GPS-նավիգացիոն համակարգում»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։