Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Ղարաբաղում բնակվող հայ բնակչությանը կոչ է անում չմոտենալ ռազմական օբյեկտներին և չաջակցել Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Ղարաբաղում բնակվող հայ բնակչությանը կոչ է անում չմոտենալ ռազմական օբյեկտներին և չաջակցել հայկական զինված ուժերի ստորաբաժանումներին։
Այս մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բջջային SMS ծառայության միջոցով տեղեկատվություն է ուղարկել Ղարաբաղի հայ բնակչությանը։
Միաժամանակ բնակչությանը տեխնիկական միջոցներով նախազգուշացվում է, տեղեկատվական թերթիկներ են բաժանվում։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ կանանց, երեխաներին, տարեցներին, ինչպես նաև ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց և հիվանդներին կտրամադրվի անհրաժեշտ բժշկական և այլ օգնություն, կտրամադրվի խմելու ջուր և սնունդ։
«Վտանգավոր գոտուց բնակչության տարհանումն ապահովելու նպատակով Լաչինի ճանապարհին և այլ ուղղություններով մարդասիրական միջանցքներ և ընդունման կետեր են կազմակերպվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանը լոկալ հակաահաբեկչական միջոցառումներ է սկսել Ղարաբաղում։ Ադրբեջանի ՊՆ հայտարարության համաձայն՝ «Հայաստանի զինված ուժերի կազմավորումների կողմից ղարաբաղյան շրջանում ադրբեջանական բանակի դիրքերի համակարգված ռմբակոծումը, տարածքների շարունակական ականապատումը, ինժեներական և մարտական դիրքերի բարելավման աշխատանքները, ինչպես նաև խրամատների ավելացումը վերջին ամիսներին էլ ավելի մեծ լարվածության պատճառ են դարձել»։