Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, հակագրոհի արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը ազատագրել են մի քանի բնակավայր
Ադրբեջանի դատախազության տեղեկությամբ, սեպտեմբերի 27-ից առ այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զոհվել է 18 ադրբեջանցի խաղաղ բնակիչ, 55-ը վիրավորվել են: Ըստ Ադրբեջանի քննչական գերատեսչության, զոհերի թիվն այսօր ավելացել է ևս երկու քաղաքացիով: Նրանց խոսքով, զոհվել են Գաջիմամեդլիի բնակավայրում բնակվող 54-ամյա մի տղամարդ ու նրա 24-ամյա որդին:
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, հակահարձակման արդյունքում, Ադրբեջանի զինված ուժերը կարողացել են ազատագրել Ֆուզուլի-Ջեբրայիլի ուղղությամբ տարածքները՝ Աշաղի Աբդուրրահմալի, Գարախանբեյլի, Գարվենդի, Քենդ Գորադիզի, Յուխարի Աբդուրրահմանլի Ֆիզուլիի և Ֆիզուլիի, ինչպես նաև Բեյուք Մուրջանլիի և Նիուգզեր Ջեյբրաիլի շրջաններում:
Բացի այդ, ըստ նրանց, ոչնչացվել են Ագդերեայում և Մուրովդագում գտնվող մի քանի դիրք: Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, գրավել են մի քանի բարձրունք Թալիշի տարածքում: