Ադրբեջանի պաշտպանության նախարարը հյուրընկալվել է Մուխրովանիի ռազմաբազայում
Վրաստան կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը այցելել է Մուխրովանիի մայոր Գելա Ճեդիայի անվան հատուկ նշանակության հրամանատարական բազա։
Նրան զորամասում ընդունել են Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին և Պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլին։
Հյուրերը ծանոթացել են հատուկ նշանակության հրամանատարական բազայի ենթակառուցվածքներին, հրամանատարության սպառազինությանը և սարքավորումներին։ Հանդիպման ժամանակ հատուկ նշանակության հրամանատարության հրամանատար, գնդապետ Թեյմուրազ Կլատեիշվիլին նրանց ծանոթացրել է հրամանատարության գործունեությանը և հանձնել հուշատախտակ։
Զորամասում ներկա են եղել նաև Պաշտպանության նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։