Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը Վախթանգ Գոմելաուրուն շնորհավորում է Ոստիականի օրվա առթիվ
Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը Վախթանգ Գոմելաուրուն շնորհավորում է Ոստիականի օրվա առթիվ

Ադրբեջանի Հանրապետության Ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովը շնորհավորում է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրուն՝ Ոստիկանության օրվա առթիվ: Տեղեկությունը տարածում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:

«Թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ և նախարարության աշխատակիցներին Ոստիկանության օրվա կապակցությամբ և յուրաքանչյուրիդ մաղթել ամենայն բարիք՝ ձեր կարևոր և փառահեղ գործում:

Այս ուրախալի օրը վրաց բարեկամ ժողովրդին մաղթում եմ առողջություն, երջանկություն, խաղաղություն և բարգավաճում», – ասված է Վիլայաթ Այվազովի շնորհավորական ուղերձում, որը տարածել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:

 

Հեղինակ՝  Անժելլա Սարոյան