Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Գաջիև. Ադրբեջանի տարածքից ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացվել է երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Գաջիև. Ադրբեջանի տարածքից ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացվել է երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից

Ադրբեջանի տարածքից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին որոշումը կայացրել է երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Գաջիևը։

Ադրբեջանի նախագահի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այս որոշումը կյանքի կոչելու համար։

2020 թվականի համաձայնագրի համաձայն՝ ռուսական ռազմական կոնտինգենտը Ղարաբաղի տարածքում պետք է մնար մինչև 2025 թվականը։