Ադրբեջանի նախագահի վարչակազմը հայտարարում է Եվլախ քաղաքում Ղարաբաղում բնակվող հայ բնակչության ներկայացուցիչների հետ հանդիպելու պատրաստակամության մասին
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարում է Եվլախ քաղաքում Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակչության ներկայացուցիչների հետ հանդիպելու պատրաստակամության մասին։ Այս մասին նշված է նրանց տարածած հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար հայկական անօրինական զինված խմբավորումները պետք է պարզեն սպիտակ դրոշը, հանձնեն բոլոր զենքերը և ապօրինի ռեժիմը լուծարվի, հակառակ դեպքում հակաահաբեկչական միջոցառումները կշարունակվեն մինչև վերջ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկի մասին։
Ադրբեջանի ՊՆ հայտարարության համաձայն՝ «Հայաստանի զինված ուժերի կազմավորումների կողմից ղարաբաղյան շրջանում ադրբեջանական բանակի դիրքերի համակարգված ռմբակոծումը, տարածքների շարունակական ականապատումը, ինժեներական աշխատանքների կատարումը, մարտական դիրքերի բարելավման համար, ինչպես նաև խրամատների ավելացումը վերջին ամիսներին էլ ավելի մեծ լարվածության պատճառ են դարձել»։
Բացի այդ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում տեղակայված բանակ չունի։