Ադրբեջանի նախագահի օգնական. Հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար հայկական անօրինական կազմավորումները պետք է բարձրացնեն սպիտակ դրոշը, հանձնեն զենքերը, անօրինական ռեժիմը պետք է հրաժարական տա
Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի խոսքով՝ «հակաահաբեկչական միջոցառումների» հիմնական նպատակները ավարտման փուլում են։ Նրա խոսքով՝ հիմնական ռազմական թիրախները չեզոքացվել են։
Ինչպես նշում է Հաջիևը, Բաքուն պատրաստ է բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ, բայց դրա համար նրանք պետք է վայր դնեն զենքերը։
Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակչության ներկայացուցիչները բազմիցս հրավիրվել են վերաինտեգրման հարցերը քննարկելու, սակայն նրանք ամեն անգամ մերժել են։
«Հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար հայկական անօրինական կազմավորումները պետք է բարձրացնեն սպիտակ դրոշը, հանձնեն զենքերը, իսկ անօրինական ռեժիմը պետք է հրաժարական տա։ Հակառակ դեպքում հակաահաբեկչական միջոցառումները կշարունակվեն մինչեւ վերջ»,- ասել է Հաջիեւը։