Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը ժամանել է Իրան
Ադրբեջանի նախագահի սահմանային և Կասպից ծովի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը ժամանել է Իրան։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Խալաֆովի եւ Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներում կքննարկվեն երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր։
Թե կոնկրետ ում հետ է հանդիպելու Խալաֆ Խալաֆովը, առայժմ հայտնի չէ։ Նշենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանը գտնվում է Իրանում։