Ադրբեջանի նախագահը ծաղկեպսակ է դրել Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշարձանին

11:13, 06.04.2026

Վրաստան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ հետ ծաղկեպսակ է դրել Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշարձանին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր այցելել է Վրաստան։

Վրաստան կատարած պետական ​​այցի շրջանակներում Ադրբեջանի Հանրապետության նախագահը կհանդիպի Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Բացի այդ, այցի ընթացքում Իլհամ Ալիևը հարգանքի տուրք կմատուցի Ադրբեջանի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հիշատակին։

Նմանատիպ