Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Հայաստանի հետ ցանկացած նոր հակամարտության պատասխանատվությունը կրելու է Ֆրանսիան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ Հայաստանի հետ ցանկացած նոր հակամարտության պատասխանատվությունը կրելու է Ֆրանսիան։ Այս հայտարարությունն արել է Իլհամ Ալիևը այն բանից հետո, երբ Փարիզը խոստացել է զինտեխնիկա տեղափոխել Երևան։
«Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի փոխանցումը մոտեցում է, որը ծառայում է ոչ թե խաղաղությանը, այլ նոր հակամարտությանը, և եթե տարածաշրջանում որևէ նոր հակամարտություն լինի, ապա մեղավորը կլինի Ֆրանսիան»,- ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև տեղի ունեցած բանակցություններից հետո հրապարակված հայտարարության մեջ։
Նույն հայտարարության մեջ նշվում է, որ Իլհամ Ալիևը Գրանադա չի եկել Ֆրանսիայի դիրքորոշման պատճառով։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հայտարարությունը։