Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով կժամանի Վրաստան
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով կժամանի Վրաստան։ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանի նախագահին կհյուրընկալի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում տեղի կունենա Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամը 14:00-ին «Շատո Մուխրան»-ում հանդես կգան համատեղ հայտարարություններով։