Ադրբեջանի միլի մեջլիսը աջակցել է խորհրդարանը ցրելու նախաձեռնությանը

15:45, 02.12.2019

Ադրբեջանի միլի մեջլիսը աջակցել է խորհրդարանի լուծարման և երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախաձեռնությանը։ Լրատվությունն այս մասին տարածում է տրենդ գործակալությունը։

Համապատասխան նախաձեռնությանը աջակցել է 99 պատգամավոր, մեկը դեմ է արտահայտվել, իսկ մեկը ձեռնպահ։

Խորհրդարանի լուծարման նախաձեռնությունը պատկանում է Նոր Ադրբեջան (Ենի Ադրբեջան) կուսակցությանը։

 

Նմանատիպ